Հերթական ահազանգը՝ բարեփոխիչները փոփոխությունների գնացել են առանց նախապատրաստվելու. Պիպոյան
![](/timthumb.php?src=disc/13-02-25/440240ab1c4fa4f4d11941e2252b479c.jpg&w=450)
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն անդրադարձել է «բարեփոխված» հանրային տրանսպորտի առաջացրած խնդիրներին.
«Հերթական ահազանգն ու ապացույցը, որ բարեփոխիչները տրանսպորտային համակարգում փոփոխությունների գնացել են առանց նախապատրաստվելու:
Ծնողը երեխայի համար գնել է քարտ և ակտիվացրել ամսական փաթեթ: Երեխան կորցրել է քարտը և ոչ Տելսելը, ոչ քաղաքային իշխանությունները չեն վերականգնում ամսական փաթեթը՝ հորդորելով սպասել:
Հ.Գ. Մեկ ամիս առաջ բարձրացրել էի նաև ուսանողներից շատերին համակարգի չճանաչելու խնդիրը՝ մինչ օրս պրոբլեմը շարունակում է մնալ չլուծված»։