Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա
![](/timthumb.php?src=disc/13-02-25/25c83ceb2363b46126793b69c4e50912.jpg&w=450)
Փետրվարի 10-13-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Ապարան, Աշտարակ, Մասիս, Սևան, Վանաձոր, Հրազդան, Գորիս քաղաքներում, Արագած և Հարժիս գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա և 24 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։