ՊՍԺ-ի ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել Բարսելոնայում
ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Բրեդլի Բարկոլան կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է El Nacional-ը։
Հաղորդվում է, որ կատալոնացիները հետաքրքրություն են ցուցաբերում 22-ամյա ֆրանսիացու նկատմամբ, որն այժմ մտավախություն ունի իր խաղաժամանակի վերաբերյալ՝ Խվիչա Կվարացխելիայի տեղափոխությունից հետո:
Նշվում է, որ «կապտանռնագույնները» դիտարկում են երիտասարդ խաղացողին գնելու տարբերակով վարձակալելու հնարավորությունը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Բարկոլայի գործող պայմանագրի ժամկետը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: Transfermarkt-ը խաղացողի տրաանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։