Սուրենը փորձում էր ինքնահաստատվել, կար վիրավորվածություն, չգիտեմ` հանդիպելիս կբարևե՞նք, թե՞ չէ. Վահան Միրաքյան
![](/timthumb.php?src=disc/13-02-25/140e436ac38e4b17f4772b3bf311890d.jpg&w=450)
Starnews.am-ը գրում է․
Ամալյա Հովհաննիսյանի տաղավարում հյուրընկալվել էր Վահան Միրաքյանը։
StarNews-ը հետևեց հաղորդմանը։
Զրույցը սկսվեց թոփ թեմայից.
«Չէնք սպասում են»-ում ու «Քաղցած սպասում են»-ում ինձ արդեն շատ լավ եմ զգում։ Դժվարություններ և մտավախություններ, իհարկե, կային,որովհետև ամեն դեպքում հաղորդումը 22տարի ունեցել է այլ հաղորդավար, և մարդկանց մոտ կար կարծիք, որ դա Սուրենի հաղորդումն է։ Ուզում եմ ասել, որ հաղորդումը պատկանում է Դավիթին Վարդանյան։
Համեմատությունները Սուրենի հետ մի փոքր նյարդայնացնում են։ Ցավալի բան կա ՝մարդիկ չեն ընդունում այն, որ ես խոսում եմ գրական հայերենով։ Հաղորդավարը դառնալուց հետո Սուրենի հետ չեմ հանդիպել և չգիտեմ, որ հանդիպենք` կբարևե՞նք իրար, չե՞նք բարևի, համենայնդեպս չունեմ խնդիր իր անձի հետ։ Չգիտեմ ինչու` իր մոտ կարծում եմ դեռ մի փոքր լարվածություն կա»։
Ամալյայի հարցին,թե արդյոք՞ Սուրենը փորձում էր ինքնահաստատվել Վահանի վրա,վերջինս պատասխանեց.
«Շատ անկեղծ պատասխանե՞մ՝ այո։ Ինչ որ պահի, իհարկե, եղել է վիրավորվածություն, ինչ որ պահի եղել է փոշմանելու զգացողություն, որ միգուցե պետք չէր մասնակցել հաղորդմանը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: