Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացրել ենք 6.3 միլիարդ դրամի ներդրում․ Ավինյան
![](/timthumb.php?src=disc/12-02-25/6690098116265e4fb8ab2baaf379af36.jpg&w=450)
«Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացրել ենք 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների հարմարավետության բարձրացման համար»,- ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա տեղեկացրել է, որ՝
- Տեղադրվել են ժամանակակից շարժասանդուղքներ,
- Վերանորոգել և երթուղի ենք դուրս բերել նախկինում չշահագործվող վագոնները՝ մեծացնելով մետրոպոլիտենի թողունակությունը,
- Նորացվել է օդափոխման համակարգը,
- Կատարվել են մի շարք այլ բարելավումներ, որոնք ապահովում են մետրոյի ավելի անվտանգ և հարմարավետ գործարկումը։ Բացի այդ, ներկայացրել ենք 74 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր՝ նոր վագոնների ձեռքբերման համար, ինչը հնարավորություն կտա մարդկանց օգտվել նորարարական, հարմարավետ և որակյալ ծառայություններից։
Մանրամասները՝ տեսանյութում։