Ռեալը կարող է ռեկորդային տրանսֆեր կատարել. հայտնի են մանրամասներ
Մադրիդի «Ռեալը» պլանավորում է ուժեղացնել կազմը։ Ինչպես հաղորդում է Get French Football News-ը՝ մադրիդյան ակումբի տրանսֆերային առաջնահերթ թեկնածուն «Արսենալի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբան է։
Նշվում է, որ 23-ամյա խաղացողի համար «Ռեալ» տեղափոխությունը նվիրական երազանքն է։ «Արսենալը» ֆրանսիացուն գնահատում է 100 միլիոն ֆունտ (120 միլիոն եվրո): Սա նշանակում է, որ Սալիբան կարող է դառնալ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը, եթե տեղափոխվի մադրիդյան գրանդ։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին «զինագործների» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ, փոխանցում է Armsport-ը։