Ավազակային հարձակում՝ Րաֆֆու փողոցում․ կա վիրավոր. մանրամասներ
![](/timthumb.php?src=disc/12-02-25/18ef038438989ab26c450aaf4e90235b.jpg&w=450)
Փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, շտապօգնության ենթակայանից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Րաֆֆու փողոցում 61-ամյա տղամարդ կա գլխի վնասվածքով։
Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՆԳՆ-ից:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել ավազակային հարձակում։ Ոստիկանները փողոցում հայտնաբերել են արնանման հետքեր, գազային ատրճանակի պարկուճներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- տեղեկացնում են ՆԳՆ-ից։