ՀՀ-ի դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ. Փաշինյան
![](/timthumb.php?src=disc/12-02-25/7734e1c19ac1065c0d84580e27731706.jpg&w=450)
Ես կարծում եմ, որ ՀՀ-ի դեմ տեղի է ունենում հիբրիդային պատերազմ. ինչ-որ դուք հիմա ասում եք, դա հիբրիդային պատերազմի մաս է։ Այդ մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի՝ հարցին։
«Հայաստանի կառավարությունը օտար տեղերից է կառավարվում. գրում են. դուք ուղղակի չգիտեք ինչի եք մասնակցում։ Այդ թվում Ձեր գործունեության շնորհիվ շատ մարդիկ Հայաստանն ի ցույց են դնում որպես ռևանշիստության, ագրեսիվության օջախ։ Ձեր խմբակցությունից հնչում են նախադասություններ, որոնք դուք չգիտեք որտեղ և ինչ ձևով են ձևակերպվել: Ես գիտեմ՝ ձեր բերանից հնչեցվելուց առաջ այդ նախադասությունները ուրիշ տեղերում հնչում է իմ ներկայությամբ»,- նշեց նա։
«Այդ ակցիայի նպատակը (Հանրապետության հրապարակում օտարերկրյա խմբի երգի հետ կապված) ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ. դա Հայաստան-Իրան հարաբերությունների մեջ պրոբլեմներ առաջացնելու համար է։
Որովհետև այդ երգի կատարողները ԻԻՀ-ից են։ Ես չեմ զարմանա, որ եթե պարզվի, որ ձեր շրջանակներից այդ մարդկանց վճարել են, տարել են կանգնացրել են, երգել են տվել, նկարել են տվել, համացանց են գցել, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններում պրոբլեմ առաջացնեն։
Ամեն այդպիսի տափակ տեսարանից պետք չէ որ հանրությունը ցնցվի»,- ասաց վարչապետը։