Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակումն անհնար է. Պեսկով
![](/timthumb.php?src=disc/12-02-25/f16c4d5e651f7f35b4fdcb42f22028c8.jpg&w=450)
Կրեմլը մերժել է Վոլոդիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակման առաջարկը։ «Դա անհնար է: Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի իր տարածքների փոխանակման թեման»,- չորեքշաբթի՝ փետրվարի 12-ին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մեկնաբանելով Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի ռազմական գործողությունը՝ Պեսկովն ընդգծել է. «Ուկրաինական միավորումները դուրս կմղվեն այդ տարածքից։ Բոլոր նրանք, ովքեր չեն ոչնչացվել, կվտարվեն»։
Նախօրեին բրիտանական The Guardian թերթի հետ հարցազրույցում Զելենսկին ասել էր, որ եթե Դոնալդ Թրամփը կարողանա բանակցությունների սեղանի շուրջ բերել Ուկրաինային և Ռուսաստանին, ինքը պատրաստ է Մոսկվային առաջարկել տարածքների ուղղակի փոխանակում՝ Ռուսաստանին տալով Կուրսկի շրջանում Կիևի հսկողության տակ գտնվող տարածքները։