Մայրս զայրանում է, երբ իմ մասին ինչ-որ բան է տեսնում. Սպերցյանը՝ քննադատության մասին
![](/timthumb.php?src=disc/12-02-25/a820238bace5b322c0a0d276b8a582ca.jpg&w=450)
«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոստովանել է, որ ծնողները ցավագին են ընդունում իր հասցեին հնչեցրած քննադատությունը։
«Ես վաղուց դադարել եմ իմ մասին որևէ բան կարդալ։ Կարող եմ մտնել և նայել, բայց ընդհանուր առմամբ ես դեռ նորմալ եմ վերաբերվում քննադատությանը: Ծնողներիս համար է դժվար. երբ մայրս ինչ-որ բան է տեսնում իմ մասին, բարկանում է: Սա է ֆուտբոլը, դա նորմալ է: Բայց երբեմն նաև զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ մեկ վատ խաղով մոռանում այն ամենը, ինչ արվել է թիմում չորս տարի խաղալուց հետո»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է Էդուարդ Սպերցյանը Championat-ին տված հարցազրույցում։
Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։