Թիմային ոսկի՝ Մ18 տարեկանների հրաձգության ԵԱ-ում
![](/timthumb.php?src=disc/12-02-25/3bcd9177fc61bbb88317dd9073b6e41b.jpg&w=450)
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հրաձգության թիմը նվաճել է առաջին մեդալը։ Այս մասին տեղեկացնում են Հրաձգության ֆեդերացիայից:
Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձավ 10 մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։ Մեր մարզիկները 1120 միավորով սահմանել են նաև Եվրոպայի ռեկորդ։