Արտաշատում 34-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել մորն ու 2 անչափահաս դուստրերին
![](/timthumb.php?src=disc/12-02-25/68a50d84853e602b2680f413ae0074d2.jpg&w=450)
Այսօր՝ փետրվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Պարգև Չ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ինչից հետո ավտոմեքենան հայտնվել է բնակչի տան հողամասում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորներից 2-ը անչափահասներ են։
ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայրն ու երկու դուստրերն են: