Կոտայքի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը դադարեցվել է
![](/timthumb.php?src=disc/12-02-25/3ef93498b86a202cbd1d109f772ddd71.jpg&w=450)
Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 12-ին՝ ժամը 13:45-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Ֆանտան, Ալափարս, Թեղենիք, Քարաշամբ, Բջնի, Աղվերան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ նշելով որպեսազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 17:00-ն։