Ուկրաինայում 18-24 տարեկան կամավորներին առաջարկվել է պայմանագրային զինծառայություն
![](/timthumb.php?src=disc/12-02-25/03bfc4aa6c434985520e2f6b3f466b11.jpg&w=450)
Ուկրաինայի նախարարների կաբինետը հաստատել է մեկ տարվա պայմանագիրը 18-24 տարեկան կամավորների համար, որոնք ցանկանում են ծառայել երկրի պաշտպանության ուժերում։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը:
Նշվում է, որ 18-24 տարեկան կամավորների պայմանագրով նախատեսվում է բազային համակցված զինվորական պատրաստություն, մասնագիտական ուսուցում և ադապտացիոն դասընթաց զորամասում։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելուց որոշ ժամանակ առաջ, կոնգրեսական Մայք Ուոլցը մատնանշել էր Ուկրաինայի զինված ուժերի՝ ռազմական անձնակազմի պակասի հետ կապված խնդիրները, որոնք «անհրաժեշտ է լուծել»: Նա հիշեցրել էր, որ Ուկրաինայում զորակոչի տարիքը «26 տարեկանից է, ոչ թե 18-ից, և «Եթե ուկրաինացիները կոչ են անում ամբողջ աշխարհին վա-բանկ գնալ՝ աջակցելու ժողովրդավարությանը, ապա իրենք պետք է նույնն անեն»,- ասել է Ուոլցը և հավելել. «Իհարկե, նրանք արժամապատվորեն և հաստատակամորեն ընդունեցին կռիվը, քաջաբար են կռվում, բայց կենդանի ուժի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն»: