Երիտասարդները Տիգրան Ավինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն
![](/timthumb.php?src=disc/12-02-25/300dfad3a07bd0ff14286a1bc57eca43.jpg&w=450)
«Չենք վճարելու» նախաձեռնությունը, որը ստեղծվել է մի խումբ ուսանողների և երիտասարդների կողմից, այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համար դրամահավաք կանի։
Դրամահավաքին պետք է մասնակցել միայն 50 դրամանոց կոպեկներով։
«Սիրելի՛ երևանցիներ և ոչ միայն, քանի որ մեր քաղաքային իշխանությունները հանրային տրանսպորտի բարեփոխումներում զգում են բոլորիս ֆինանսական աջակցության կարիքը, մենք կազմակերպում ենք դրամահավաք, որի ընթացքում անցորդները կարող են 50 դրամանոց կոպեկներով օժանդակել Տիգրան Ավինյանի տրանսպորտային բարեփոխումներին։
Կխնդրենք միանալ դրամահավաքին և միայնակ չթողնել Տիգրան Ավինյանին ու ՔՊ-ին՝ տրանսպորտային բարեփոխումների առջև։
Դրամահավաքի ընթացքում նաև տեղի կունենա Երևանի վրա անչափ թանկ արժեցող քաղաքապետին նվիրված ցուցադրություն-տոնավաճառ։
Երբ՝ փետրվարի 13, 14:30-18:00
Որտեղ՝ Երիտասարդական մետրոյի մոտակայքում»,- ասվում է հայտարարությունում։