Խաբում եք ժողովրդին, Թուրքիայի և ՌԴ-ի միջև եք ընտրում, ԵՄ-ն չի դառնալու մեր անվտանգության երաշխավորը
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը ոչ թե ընտրություն է հօգուտ եվրաինտեգրման, այլ ընտրություն հօգուտ Թուրքիայի: Այս մասին խորհրդարանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Դուք խաբում եք ժողովրդին, ընտրություն եք կատարում Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Ոչ թե ԵՄ-ն է լինելու մեր անվտանգության երաշխավորը, այլ Թուրքիան»,- ասել է Ռուստամյանը։
Նրա խոսքով, Փաշինյանի կառավարությունը մտադիր է Ռուսաստանի փոխարեն Թուրքիային դարձնել անվտանգության գլխավոր երաշխավոր, քանի որ այս օրինագիծը քայքայում է հարաբերությունները Մոսկվայի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։