ՔՊ վերնախավի համար ՀՀ-ի ներսում և սփյուռքում մարդկանց պառակտումը դարձել է իշխանության մնալու երաշխիք. Թաթոյան
![](/timthumb.php?src=disc/12-02-25/f20ee1ed06004ceff0bbf71e880201b1.jpg&w=450)
ՔՊ վերնախավի համար Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումը և իրար նկատմամբ ատելությունը, քաոսը դարձել են իշխանության մնալու երաշխիք: Այս մասին իր էջում գրել է Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, մեր մեջ այս արատավոր երևույթների գլխավոր սերմանողը, տարածողն ու հովանավորը ՔՊ վերնախավն է և ՔՊ-ի քարոզչական մեքենան: Արցախցիների հետ կապված ԱԺ նախագահի երեկվա խոսքերը դա ևս մեկ անգամ ապացուցեցին:
«ՔՊ-ն դրանից է սնվում, ու դա է նրան ուժ տալիս ճիշտ նույն կերպ, ինչ ադրբեջանական իշխանության համար` թշնամանքը հայերի նկատմամբ»,- նշել է նա։