Հրդեհ՝ Ջրաշեն գյուղի դաշտերում․ այրվել է խոտածածկույթ
![](/timthumb.php?src=disc/12-02-25/4c8dad39d3d5f49938f6cd89602ba049.jpg&w=450)
Փետրվարի 11-ին, ժամը 20:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի դաշտերում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։47-ին, մարվել՝ 21։08-ին։ Այրվել է խոտածածկույթ։