Թուրքիայում նոր ձերբակալություններ են՝ կապված Հրանտ Դինքի սպանության հետ
Տրապիզոնում ձերբակալել են երկու տղամարդու, ովքեր կասկածվում են Հրանտ Դինք սպանության մեջ: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական Zaman-ին:
Համաձայն տեղեկության` Ստամբուլի 14-րդ դատարանը վճիռ է կայացրել ձերբակալել Օսման Խայալին, ով հանդիսանում է Հրանտ Դինքի սպանությունը պլանավորածի եղբայրը և Զեյնալ Աբիդինա Յավուզին: Նշենք, որ Օսման Խայալի եղբայրը այժմ գտնվում է անազատության մեջ:
Նշենք, որ սեպտեմբերի 14-ին Ստամբուլի 14-րդ դատարանը կրկին վերականգնել է հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործը, որի գործընթացը ավելի վաղ կասեցվել էր ավելի բարձր դատարանի կողմից:
Հիշեցնենք, որ հայ ազգի Հրանտ Դինքին սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից: Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։