Սիրիայում կրկին սպանել են ադրբեջանցու
Սիրիայում սպանել են ևս մեկ մոջահեդ ադրբեջանցու: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն՝ հղում անելով մոջահեդների պաշտոնական էջին:
Փոխանցվում է, որ սպանված մոջահեդը եղել է այն գրոհայինների շարքում, որոնք պայքարում են Բաշար Ալ Ասադի ռեժիմի դեմ, մասնավարապես՝ «Իրաքի և Շամայի իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման անդամ: Հայտնի է, որ նրան սպանել են Բաշար Ալ Ասադի զինվորները:
Նշենք, որ մի քանի օր առաջ Սիրիայում կրկին սպանել էին երկու մոջահեդ ադրբեջանցու: