Մի շարք հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի
![](/timthumb.php?src=disc/06-02-25/861cc04e831dc40888a040c2b28e524c.jpg&w=450)
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 7-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։