Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ հայ փախստականների և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ դեսպան
![](/timthumb.php?src=disc/06-02-25/2967fa1dd0a48eb861540adad5e2e9e4.jpg&w=450)
Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ: Շնորհակալություն Արմավիրի մարզպետ պարոն Արգիշտի Մեխակյանին ու նրա թիմին` Ֆրանսիայի տեղական իշխանությունների պատվիրակության հետ մարզում հաստատված 10․000 փախստականների իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման համար»,- ասված է գրառման մեջ: