Բաքվի և Ռուսաստանի միջև «օդանավային հակամարտությունը» շարունակվում է․ Ոսկանյան
![](/timthumb.php?src=disc/06-02-25/5a99e830642b8966d756499f7cbfdbb0.jpg&w=450)
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բարբարոսական վարչախմբի և Ռուսաստանի միջև «օդանավային հակամարտությունը» շարունակվում է։
Այս վարչախմբի ամենահայտնի քարոզչամիջոցներից «Թուրան» գործակալությունը տեղեկատվություն է տարածել, որ անձամբ Բաքվի բռնապետի ինքնաթիռը Ռուսաստանի օդային տարածքում անցյալ տարեվերջին ենթարկվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության և հաշվի առնելով բարձր ռիսկայինությունը ստիպված է եղել վերադառնալ արհեստածին Ադրբեջան։
Մեր տարածաշրջանը հարափոփոխ վիճակում է, երբ ամեն ինչ գրեթե ամենօրյա ռեժիմով զարգանում, փոփոխվում և շրջադարձերի է ենթարկվում։
Այս առումով ամենևին էլ բացառություն չեն ռուս-ադրբեջանական հարաբերությունները որոնցում առկա խութերն ու, մեղմ ասած, տարաձայնությունները արդեն իսկ զգալիորեն տեսանելի են դառնում»։