Ռոնալդուն դարձավ 40 տարեկան․ Ալ-Նասրում շնորհավորել են նրան և տորթ նվիրել
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փետրվարի 5-ին դարձավ 40 տարեկան։
Նրա ծննդյան օրը «Ալ-Նասրի» խաղացողները Կրիշտիանուին տորթ են նվիրել։
Տորթի վրա պատկերված են եղել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի կարիերայի հիշարժան դրվագների լուսանկարները:
Ռոնալդուի թիմակիցները շնորհավորել են նրան, իսկ Կրիշտիանուն շնորհակալություն է հայտնել անակնկալի համար։
Happy birthday, Cristiano! pic.twitter.com/icX9f1DsnK
— AlNassr FC (@AlNassrFC_EN) February 5, 2025