Եթե բոյկոտը արդյունք տա, մի բանի հասնենք, էդ չբոյկոտողները կօգտվեն չէ՞. քաղաքացի
Ես օրական 4 անգամ օգտվում եմ տրանսպորտից. Երեկ մի անգամ տնից գալուց գումարը 100 դրամը դրել եմ, իջել եմ, բայց վարորդն ասաց՝ չենք վճարում, ես էլ մյուս երեք անգամը անվճար եմ երթեւեկել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ասաց կանգառում տրանսպորտի սպասող կանանցից մեկը, ով միացել է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի գործողություններին:
«Հենց նոր էլ մի միջադեպ եղավ. Մի կին ասում էր՝ այն կողմ գնացեք, ինչ եք ժողովրդին խառնում: Ես էլ ասացի՝ դուք այդպես եք ասում, ձեզ նման մի ինչ-որ մասսա էլ է նույնը մտածում, բայց մենք պետք է համախմբվենք, մենակ 150 դրամը չի, միանգամից թանկացրեցին աղբի վարձը, գույքահարկը, տրանսպորտը: Հիմա հլը չեն կողմնորոշում ինչ է լինելու իրենց հետոն: Հետո ասելու են՝ «այ մարդ, ինչի՞ չմիացանք այդ ժողովրդին»։ Հազիվ-հազիվ մեր ժողովուրդը ոտի է հելել, միացեք իրար, մի բանի հասնենք։ Իսկ որ մի բանի հասնենք, իրենք կօգտվեն, չէ՞:
Այն, որ Թուրքիան նոր քարտեզ է ցուցադրում ամբողջ Հայաստաը մեջ, թող դրա մասին մտածեն, թող երկրի մասին մտածեն: Ընկել ես կոպեկների հետևից, քի՞չ են աշխատում: Այն մարդիկ, որ ասում են՝ դա մեր պետության համար է, իրենք բոլորը իրենց մարդիկ են, ոչ թե հասարակ ժողովուրդը»,-ասաց կինը:
Նշենք, որ արդեն 5-րդ օրն է, որ Երեւանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտի գործողություններ են ընթանում. Քաղաքացիները կամ վճարում են 100 դրամ, կամ պարզապես չեն վճարում: