ԶՊՄԿ-ում ծեծկռտուք է եղել, կան բերման ենթարկվածներ
![](/timthumb.php?src=disc/05-02-25/7d59d704b0db29821e914ee7e8e5c551.jpg&w=450)
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է․
«Տեղեկություններ են ստացվել, որ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։
Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները։ Այս պահի դրությամբ կա 8 բերման ենթարկված»։