«Սաղ պատին կրակոցի տեղերնա, գնդակը էստեղից մտելա». մերձավանցին՝ գիշերը հնչած կրակոցների մասին
Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում գիշերը թեժ է եղել: Կենցաղային վեճը վերածվել է ծեծկռտուքի, հետո իրավիճակն այնքան է լարվել, որ հնչել են կրակոցներ, ըստ նախնական տեղեկությունների՝ արյունոտ միջադեպի հետեւանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
Միջադեպի անմիջական մասնակից է եղել Մերձավան համայքնի ղեկավար Մհեր Ախտոյանը, ով հաճախ է հայտնվում քրեական սկանդալի կենտրոնում
ArmLur.am-ը եղել է դեպքի վայրում՝ հենց Մերձավանի համայնքապետարանի տարածքում, և խոսել տեղի բնակիչների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։