Նոայի կիսապաշտպանը վիրահատության է ենթարկվել
Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը վնասվածք էր ստացել Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ ստուգողական հանդիպման ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, 25-ամյա հայ ֆուտբոլիստը ծնկի վիրահատության է ենթարկվել Իտալիայում։ Վիրահատությունը հաջող է անցել։
«Մաղթում ենք շուտափույթ ապաքինում ու վերադարձ ավելի ուժեղ, Արտյոմ»,- գրված է ակումբի արված հայտարարության մեջ։