«Դուխով» ընտրեցինք կառավարությանը, հիմա զղջում եմ. տնտեսվարող
«Դուխով ընտրեցինք կառավարությանը, որ հայ ժողովրդին դուխաթափ անի: Հիմա հարկերը բարձրացնում են, որ ավելի լավ բարելավեն իրենց դիրքերը: Զղջում եմ, որ ընտրել եմ այս կառավարությանը»,- այս մասին ArmLur.am լրատվականի հետ զրույցում ասաց կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 5-ին, կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները:
Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:
Մանրամասները՝ տեսանյութում: