Ես 150 դրամ չե՛մ վճարում և վերջ. դերասանուհի Մարգարիտա Խաչատրյան
Տրանսպորտի թանկացման թեման շարունակում է ակտուալ մնալ քաղաքացիների շրջանում։ Oragir.News-ը այսօր՝ փետրվարի 4-ին, նկարահանում իրականացրեց տրոլեյբուսներից մեկում, որից օգտվում էր նաև Հայաստանում սիրված դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը, որը ևս դեմ էր թանկացմանը և, ինչպես մյուս քաղաքացիները, չի վճարում, բոյկոտում է:
«Փաստը այն է, որ ես տրոլեյբուսով եմ երթևեկում, ես հատուկ հարցնում եմ՝ ինչքա՞ն է, ասում են՝ 150, հատուկ եմ հարցնում, 100 դրամը դնում և իջնում եմ։ Այսինքն՝ չեմ վճարում 150 դրամ և վերջ, կարծում եմ՝ բոլորը համախոհ կլինեն ինձ հետ, որովհետև սա առաջին քայլն է, որ պետք է անենք, միասնական և համախոհ լինենք, որպեսզի հարկերը և նմանատիպ սարսափելի փոփոխությունները ժողովրդի ծոծրակին չնստեցնեն»,- ասաց դերասանուհին։
Նա նաև հավելեց, որ բոյկոտին միացել է, որովհետև կարծում է՝ մարդիկ էլ, որոնք օգտվում են տրանսպորտից, իր հետ համաձայն են։
Մանրամասները՝ տեսանյութում։