Զինված հարձակում՝ Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ. կա մեկ զոհ, մեկ վիրավոր
![](/timthumb.php?src=disc/05-02-25/bc7120ec9196a55225e09f5c769c9553.jpg&w=450)
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
Ներքին գործերի նախարարությունից հաստատել են մեր տեղեկությունները:
«Միջադեպ է տեղի ունեցել, կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնել են ՆԳՆ-ից:
Լուրը մեզ հետ զրույցում հաստատել է նաև Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը:
Ըստ նրա՝ զոհվողը իրենց հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը: Վերջիններս փորձել են միջամտել, որ չմտնեն տուն: