Երևան, 05.Փետրվար.2025, 00:00 |
Վանաձորում վթարի է ենթարկվել ՈՄԱ դասընթացի մա... Հայտարարագրողներն արդեն ստացել են շուրջ 2 մլն... Ի՞նչ հնարավորություն է ապահովում հարկ վճարողն... «Դարձել ենք ողբի կերպարանք, վերջին անգամ ե՞րբ... Արձանագրվել է 7 պատահար․ 1 մարդ զոհվել է, 6-ը... Ինչու՞ քաղաքապետի հրաժարականը չեք պահանջում. ... Ծեծկռտուք՝ Երևանի ակումբներից մեկում. Բելգիայ... 55000 թոշակ եմ ստանում, գազին ու լույսին էլ չ... Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակի... Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա Զինված հարձակում՝ Մերձավան բնակավայրի վարչակա... Քաղաքապետարանի պաշտոնյաններ են ձերբակալվել․ ո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Մի’ վճարեք 150 դրամ, ձեր ջղայնանալուց իրենք ... Խորապես վշտացած եմ Շվեդիայի Էրեբրու քաղաքում ... ՄԻՊ-ը ընդունել է «Հանուն հավասար իրավունքների... Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շ... Հնարավոր չէ ունենալ իրական և աճող անկախությու... «Թողենք գնանք», «Տիկի'ն ջան, Ձեր համար էլ ենք... ՔՊ-ն արտահերթ ընտրությունների է պատրաստվում. ... «Էս սաղ կապիկություն եք անում, ես թոշակառու ե... Աթեիստին ինչո՞ւ է տարել կրոնական ժողովի․ «Հրա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Աղազարյանի ավագ որդին դուրս է եկել ՀՅԴ-ից ու ... Ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և... Նիկոլ Փաշինյանը Antlantic council-ում ներկայա... Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագներ... Լույս չի լինի. հասցեներ Իշխանական շրջանակները խուճապի մեջ են. «Հրապար... «Կոմանդույուշին» ճոխ խոստումներով իր կողմն է ... Որքան է արժեցել «Մարիոթի» սրահի վարձակալությո... Փաշինյանը պատժել է Մարուքյանին` կնոջ միջոցով.... Շինարարությունը նոր է ավարտվել, բայց դպրոցը ց... Վաչագան Ղազարյանը կալանավորել է տվել իր աշխատ... Ջուր չի լինելու Բերբոքը դեմ է արտահայտվել Գերմանիայում ներգաղ... Հորդանան գետի արևմտյան ափին հրաձգության հետևա... ԲՏԱ նախարարը ՀԱՊՀ ռեկտորին ներկայացրել է ոլոր... Սա տրանսպորտի ակցիա չէ, ուզում են շեղել ուշադ... Իսրայելը կփորձի առաջիկա 4 տարիներին ռազմական ... Դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին տրամադրել ցու... Թրամփն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում կիր... Al-Beruniy շախմատի մրցաշարի առաջատարներն են Շ... Աննա Հակոբյանը հանդիպել է «Եվրասիա» հիմնադրամ... Ռոնալդու կրտսերը 10 գոլ է խփել Ալ Իթիհադի Մ15... Արմավիրի մարզում բախվել են «Opel»-ը և «Kia»-ն... Մեր փոքրիկ շահառուներն արդեն ստանում են ջրծաղ... Ողբերգական դեպք՝ Թալինում. շենքերից մեկի բակո... Սոսի Խանիկյանի վրաերթի գործով դատարանը կրկին ... Օտարի լուծը կրկին փաթաթել են մեր վզին. Դեմոյա... Էրդողանը Սիրիայի անցումային շրջանի նախագահի հ... Անդրադարձ է կատարվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության ... Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության և մ... Արման Պետրոսյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախ... Ավինյանի մայրը եռահարկ առանձնատուն է գնել, այ... Չելսին նորեկ ունի Քննարկվել են ՀՀ-ի ու Ֆրանսիայի միջև պաշտպանակ... Երկրաշարժեր՝ Հունական Սանտորինի կղզում․ 500 ս... Հարված և պայթյուն․ հրապարակվել է ադրբեջանական... «3 տարի քաղաքապետ ես, ինչի գազելները չփոխեցիր... Թեհրանի թիմը՝ ձնամարտի մրցաշարի հաղթող. Համահ... Սոնա Մնացականյանի գործով դատական գործընթացը ձ... Սպանդարյանի 5 հանքերը մնում են Ակադեմիական քա... Գայի պողոտայում հրդեհ է բռնկվել «Mercedes» մա... Ինքնասպան է եղել Շվեդիայի դպրոցում հրաձգությա... Լևոն Քոչարյանի գործով դատախազը բարձր պաշտոն է... Գործադուլը շարունակվում է․ ԶՊՄԿ-ն 5-րդ օրն է՝... ՊԵԿ-ը՝ գրավիչ գործատուների թոփ հնգյակում Գրետա Թունբերգին մեղադրել են Ստոկհոլմում բողո... «Վեկալ գումարդ, գնա, էդ 100 դրամը ուրիշ տեղ տ... Zoom հանդիպում ունեցանք ամերիկահայ կենսաբան, ... Աշտարակում «Nissan Pathfinder»-ը բախվել է կայ... Մանրամասներ՝ Աշտարակի խճուղում տեղի ունեցած ո... «Կառավարության աշխատող եք», «վարչապետն եմ»․ լ... Արմեն Ղևոնդյանը համատեղությամբ նշանակվել է Տա... Հրաձգություն` Շվեդիայի դպրոցներից մեկում. վիր... Լյուքսեմբուրգը սատարում է Հայաստանի եվրոպական... ԿԸՀ-ն հյուրընկալել է շվեդական Folke Bernadott... 2024թ. տնտեսական աճը 2023թ. աճի համեմատ էական... Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում Անասնակեր է այրվել Թանգարանները հրաշալի վայրեր են ծրագրերի իրակա... Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բացա... Պատրաստ ենք ամեն ինչ անել ՀՀ-ի և Իտալիայի տնտ... Ստոլտենբերգը նշանակվել է Նորվեգիայի ֆինանսներ... Իրազեկում․ PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում... Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպ... Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգր... Հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետին պատկան... Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է հայկական խաղ... ՊՆ-ն խստացնում է վարժական հավաքներից խուսափել... Հրազդանի կիրճ տանող հատվածում բախվել են «Merc... Մինչև 1000 դրամ կվճարեմ մեկ ուղևորության համա... Նիկոլ Փաշինյանը Արցախը չի հանձնել և Նիկոլ Փաշ... Նոր Խարբերդում ջրաչափերի գողության մեջ կասկած... Արձանագրվել է 6 պատահար․ 6 անձ վիրավորվել է ՄԻՊ-ը հրապարակել է ՔԿՀ-ներում ատելության հրահ... 1 միլիարդ դոլարի զենք Իսրայելին․ Թրամփի վարչա... «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասի գ...

Ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը նախ պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին: Այնուհետև հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով, որի շրջանակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է փորձագետների մի շարք հարցերի:

Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, դեսպան Ջոն Հերբսթ․

- Այսօր պատիվ ունեմ հյուրընկալել Նորին գերազանցություն պարոն Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Այսօր շատ հետաքրքիր երկխոսություն տեղի կունենա։ Վարչապետը ղեկավարում է իր երկիրը՝ սկսած 2018 թվականի թավշյա հեղափոխությունից, որը մեծ ժողովրդավարական փոփոխություն բերեց Հայաստանի համար։ Այդ ժամանակից ի վեր նա իր երկիրն առաջնորդել է ալեկոծ ժամանակահատվածի միջով, անցկացրել է արտահերթ ընտրություններ 2021-ին: Լինելով մասնագիտությամբ լրագրող, պարոն վարչապետն այժմ փորձում է Հայաստանի և նրա ապագայի համար գրել նոր պատմություն։ Ապագա, որտեղ կլինի խաղաղություն և նորմալ հարաբերություններ հարևանների հետ, հարգանք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ և ապագա, որտեղ Միացյալ Նահանգները, Արևմուտքը, Եվրոպան հետաքրքրված կլինեն Հայաստանի հետ համագործակցությամբ։ Արդեն գոյություն ունի նոր ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերություն, ինչը մեծ քայլ առաջ է Հայաստանի ապագայի և Վաշինգտոն-Երևան հարաբերությունների համար։ Ընդունեք շնորհավորանքներս՝ վարչապետ Փաշինյան ու Արտաքին գործերի նախարար Միրզոյան, այս զարգացման համար։ Այս համագործակցությունն ակնհայտորեն բխում է թե՛ Հայաստանի, թե՛ ԱՄՆ-ի շահերից։ Այսպիսով, հրավիրում եմ պարոն վարչապետին ամբիոնից ելույթ ունենալու, ինչից հետո տեղի կունենա քննարկում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան․

- Հարգելի պրն. Հերբսթ, վերլուծական կենտրոնների հարգելի ներկայացուցիչներ,

Ուրախ եմ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ձեզ հետ քննարկելու հնարավորության համար։ Հայաստանի Կառավարությունը որդեգրել է մի արտաքին քաղաքականություն, որը մենք անվանում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Այդ քաղաքականության առանցքում Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության մակարդակի բարձրացումն է։

Երբ մենք մտածում էինք, թե որն է անկախության մակարդակի բարձրացման բանաձևը, եկանք եզրակացության, որ դա նշանակում է քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածության։ Այժմ մենք գործում ենք այս բանաձևի շրջանակներում։ Իհարկե, մենք առաջին հերթին կենտրոնացած ենք մեր տարածաշրջանային հարաբերությունների վրա, որովհետև թե որքանով կլինենք անկախ, անվտանգ, որքանով մեր անվտանգության համակարգը կլինի հուսալի, կախված է նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կունենանք մեր տարածաշրջանում։

Գիտեք, որ մեր երկրի չորս սահմաններից երկուսն ամբողջությամբ փակ են, ես խոսում եմ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանների մասին։ Մենք ունենք ևս երկու սահման՝ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, այս երկու սահմանները մեզ համար շատ կարևոր են, մենք համագործակցում ենք, ունենք լավ հարաբերություններ մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, բայց մենք ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։

Նախորդ տարիներին հսկայական առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում։ Որպեսզի այս առաջընթացն ըմբռնելի լինի ձեզ համար, գիտեք, որ հիմա մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք խաղաղության պայմանագրի նախագիծը, և այժմ այդ պայմանագրի 17 կետից 15-ի շուրջ ամբողջական համաձայնության ենք հասել և մնում է երկու կետ, որոնց շուրջ դեռ պետք է վերջնական համաձայնության հասնենք։ Հույս ունենք` այս գործընթացն ավարտին հասցնել հնարավորինս արագ։ Իհարկե, Ադրբեջանի հետ աշխատում ենք երկկողմ ձևաչափով, բայց ակնհայտորեն միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը շատ օգտակար կլիներ կայուն խաղաղության հասնելու գործում պատշաճ միջավայր ձևավորելու համար։

Մենք Թուրքիայի հետ բավականին ակտիվ երկխոսություն ունենք։ Վերջին տարիներին ես մի քանի հանդիպում եմ ունեցել Թուրքիայի նախագահի հետ, ներկա եմ գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, վերջերս հանդիպել ենք Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում, և մենք շատ կոնկրետ համաձայնություն ունենք՝ առաջին փուլով բացել մեր սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող մարդկանց համար, և հույս ունենք հնարավորինս արագ հասնել այս համաձայնագրի իրականացմանը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

Մյուս կողմից մենք խորացնում ենք համագործակցությունը տարածաշրջանային այլ գործընկերների հետ, նկատի ունեմ՝ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, կա միջազգային մի իրավիճակ, որը խոչընդոտում է մեր հարևանների հետ հարաբերությունների խորացմանը, և այս հանգամանքները բոլորին հայտնի են, ես չեմ նշի դրանք։ Բայց կարծում եմ` մեզ հաջողվում է հաշվի առնել այս բոլոր հանգամանքները, իսկ մյուս կողմից զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ Իհարկե, հույս ունենք, որ մեր տարածաշրջանային իրավիճակում բեկում կլինի, երբ մեզ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բերել վերջնական տեսքի և ստորագրել այն, ինչպես նաև Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների կարգավորման, ինչը ոչ միայն ամբողջությամբ կփոխի տարածաշրջանային իրավիճակը, այլ նաև կարծում եմ` շատ շոշափելի ու զգալի ազդեցություն կունենա միջազգային իրավիճակի վրա։

Մենք շարունակում ենք մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ես Եվրասիական տնտեսական միությունում մեր հարաբերությունները կգնահատեի նորմալ։ Եվրասիական տնտեսական միությունը գործում է և մենք աշխատում ենք դրա շրջանակներում։ Մյուս կողմից, մենք կասեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, որն անվտանգային մեր հիմնական գործընկերն էր։ Այս որոշումը կայացնելու պատճառն այն իրավիճակն էր, երբ ՀԱՊԿ-ը չկատարեց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու իր պարտականությունները։

Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ այժմ մենք գտնվում ենք մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում դիվերսիֆիկացնելու գործընթացի մեջ, սկսած տնտեսությունից` մինչև անվտանգություն։

Գիտեք, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, և անցած տարի Եվրամիության հետ մեր հարաբերություններում մի շատ կարևոր բան տեղի ունեցավ։ Սկսած 2022 թվականից քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայված է Հայաստան-Ադրբեջան սահմանին, և սա առաջին անգամն է, որ Եվրամիությունը որևէ կերպով մասնակցություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության օրակարգում։ Մենք զարգացնում ենք համագործակցությունը Եվրամիության հետ։ Վերջերս մեկնարկեցինք վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, և հույս ունենք այն ավարտին հասցնել հնարավորինս արագ։

Եվրամիությունը կայացրել է ևս մեկ շատ կարևոր որոշում՝ ներառելով Հայաստանը Խաղաղության եվրոպական հիմնադրամում, ինչը նույնպես շատ կարևոր քաղաքական որոշում է։ Վերջերս մենք ստորագրեցինք Ռազմավարական համագործակցության կանոնադրությունն ԱՄՆ-ի հետ, ինչը նույնպես շատ կարևոր որոշում է։ Մենք հույս ունենք ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացել։

Մենք ակտիվորեն աշխատում ենք արտաքին քաղաքականության առումով, և բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության իրագործումը պրոցեսի մեջ է: Ես կարծում եմ` մենք դա անում ենք բավականին արդյունավետ կերպով։ Անկեղծ ասած, կարող եմ ասել, որ չնայած բոլոր մարտահրավերներին, մենք ի վիճակի ենք եղել բարձրացնել մեր անկախության ու ինքնիշխանության մակարդակը, և ես սովորաբար ասում եմ, որ Հայաստանը դառնում է ավելի ու ավելի անկախ երկիր, ինչը շատ կարևոր է։ Այն մեզ համար բացում է նոր հնարավորություններ, բայց մյուս կողմից, իհարկե, բերում է նոր մարտահրավերներ։

Ակնհայտորեն, այս օրերին միջազգային քաղաքականության մեջ կան բազմաթիվ մարտահրավերներ, մասնավորապես՝ Հայաստանի համար, ինչը մենք զգում ենք, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ բացվում են նոր հնարավորություններ, և մեր առաջադրանքն է կառավարել բոլոր մարտահրավերներն ու օգտվել հնարավորություններից այնքանով, որքանով հնարավոր է։

Կցանկանայի այս լսարանի ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր թեմայի վրա, որը ժողովրդավարությունն է։ Շատ կարևոր է շեշտել այն հանգամանքը, որ հիմա Հայաստանը զարգացող ժողովրդավարություն է։ Սա շատ կարևոր է և միջազգային հանրությունն ընդունում է այս փաստը։ Կարծում եմ` այս հանգամանքը, ես նկատի ունեմ ժողովրդավարությունը, շատ կարևոր ազդեցություն ունի մեր արտաքին քաղաքականության վրա, որովհետև երբ երկիրը ժողովրդավարական է, ակնհայտորեն այն փորձելու է խորացնել համագործակցությունը մյուս բոլոր ժողովրդավարական երկրների հետ, և մենք հույս ունենք մեր այս ձգտումը երկկողմանի կլինի։ Փաստացի մենք դա տեսնում ենք և գնահատում։

Մենք կշարունակենք ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։ Իհարկե, ինչպես ամենուր, ժողովրդավարությունը բերում է մարտահրավերներ, բայց նաև բացում է հնարավորություններ, և մենք փորձում ենք կառավարել բոլոր մարտահրավերները, այդ թվում` ներքին, և օգտագործել բոլոր հնարավորությունները մեր երկիրը զարգացնելու նպատակով՝ կենտրոնում պահելով առաջին հերթին անվտանգային օրակարգը։

Բայց որպես անվտանգության ամենակարևոր շարունակություն մենք տեսնում ենք բարգավաճումն ու երջանկությունը, ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, անկախ դատական համակարգը և, ընդհանուր առմամբ, մեր քաղաքացիների հաջողությունը։ Մենք ուզում ենք, որպեսզի նրանք զգան, որ ժողովրդավարությունն իրապես գործոն է, որն ունակ է ապահովել անվտանգություն, բարգավաճում, ավելի ու ավելի հնարավորություններ բոլոր քաղաքացիների ու Հայաստանում ապրող բոլոր մարդկանց համար։ Մենք հույս ունենք, որ այս բարեփոխումների արդյունքում Հայաստանը կդառնա ավելի գրավիչ երկիր ներդրումների, ապրելու, այցելելու համար։ Սա է մեր քաղաքականությունը, որ մենք փորձում ենք առաջ տանել։

Իհարկե, մենք զգում ենք, որ Հայաստանի տեսանելիությունը՝ որպես ժողովրդավարական երկիր աճում է, որը շատ ոգևորող է, բայց մյուս կողմից իհարկե, հույս ունենք ավելի շատ տեսանելիություն ապահովել, ավելի շատ աջակցություն ստանալ մեր միջազգային գործընկերներից, ժողովրդավարությունում գրանցած Հայաստանի հաջողության պատմությունը, մարտահրավերների և անվտանգային սպառնալիքների պատմությունը ավելի տեսանելի դարձնել միջազգային հանրության համար, ինչը կարծում եմ` կարող է և կլինի մեր երկրի ու տարածաշրջանի համար կայունության և խաղաղության գործոն։ Ես փորձեցի ներկայացնել ընդհանուր պատկերը մեր երկրի և մեր տարածաշրջանի մասին և հիմա պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին։ Շնորհակալություն։

Այս թեմայով

Վանաձորում վթարի է ենթարկվել ՈՄԱ դասընթացի մա... Հայտարարագրողներն արդեն ստացել են շուրջ 2 մլն... Ի՞նչ հնարավորություն է ապահովում հարկ վճարողն... «Դարձել ենք ողբի կերպարանք, վերջին անգամ ե՞րբ... Արձանագրվել է 7 պատահար․ 1 մարդ զոհվել է, 6-ը... Ինչու՞ քաղաքապետի հրաժարականը չեք պահանջում. ... Ծեծկռտուք՝ Երևանի ակումբներից մեկում. Բելգիայ... 55000 թոշակ եմ ստանում, գազին ու լույսին էլ չ... Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակի... Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա Զինված հարձակում՝ Մերձավան բնակավայրի վարչակա... Քաղաքապետարանի պաշտոնյաններ են ձերբակալվել․ ո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Մի’ վճարեք 150 դրամ, ձեր ջղայնանալուց իրենք ... Խորապես վշտացած եմ Շվեդիայի Էրեբրու քաղաքում ... ՄԻՊ-ը ընդունել է «Հանուն հավասար իրավունքների... Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շ... Հնարավոր չէ ունենալ իրական և աճող անկախությու... «Թողենք գնանք», «Տիկի'ն ջան, Ձեր համար էլ ենք... ՔՊ-ն արտահերթ ընտրությունների է պատրաստվում. ... «Էս սաղ կապիկություն եք անում, ես թոշակառու ե... Աթեիստին ինչո՞ւ է տարել կրոնական ժողովի․ «Հրա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Աղազարյանի ավագ որդին դուրս է եկել ՀՅԴ-ից ու ... Ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և... Նիկոլ Փաշինյանը Antlantic council-ում ներկայա... Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագներ... Լույս չի լինի. հասցեներ Իշխանական շրջանակները խուճապի մեջ են. «Հրապար... «Կոմանդույուշին» ճոխ խոստումներով իր կողմն է ... Որքան է արժեցել «Մարիոթի» սրահի վարձակալությո... Փաշինյանը պատժել է Մարուքյանին` կնոջ միջոցով.... Շինարարությունը նոր է ավարտվել, բայց դպրոցը ց... Վաչագան Ղազարյանը կալանավորել է տվել իր աշխատ... Ջուր չի լինելու Բերբոքը դեմ է արտահայտվել Գերմանիայում ներգաղ... Հորդանան գետի արևմտյան ափին հրաձգության հետևա... ԲՏԱ նախարարը ՀԱՊՀ ռեկտորին ներկայացրել է ոլոր... Սա տրանսպորտի ակցիա չէ, ուզում են շեղել ուշադ... Իսրայելը կփորձի առաջիկա 4 տարիներին ռազմական ... Դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին տրամադրել ցու... Թրամփն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում կիր... Al-Beruniy շախմատի մրցաշարի առաջատարներն են Շ... Աննա Հակոբյանը հանդիպել է «Եվրասիա» հիմնադրամ... Ռոնալդու կրտսերը 10 գոլ է խփել Ալ Իթիհադի Մ15... Արմավիրի մարզում բախվել են «Opel»-ը և «Kia»-ն... Մեր փոքրիկ շահառուներն արդեն ստանում են ջրծաղ... Ողբերգական դեպք՝ Թալինում. շենքերից մեկի բակո... Սոսի Խանիկյանի վրաերթի գործով դատարանը կրկին ... Օտարի լուծը կրկին փաթաթել են մեր վզին. Դեմոյա... Էրդողանը Սիրիայի անցումային շրջանի նախագահի հ... Անդրադարձ է կատարվել ՀՀ-Ադրբեջան խաղաղության ... Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության և մ... Արման Պետրոսյանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախ... Ավինյանի մայրը եռահարկ առանձնատուն է գնել, այ... Չելսին նորեկ ունի Քննարկվել են ՀՀ-ի ու Ֆրանսիայի միջև պաշտպանակ... Երկրաշարժեր՝ Հունական Սանտորինի կղզում․ 500 ս... Հարված և պայթյուն․ հրապարակվել է ադրբեջանական... «3 տարի քաղաքապետ ես, ինչի գազելները չփոխեցիր... Թեհրանի թիմը՝ ձնամարտի մրցաշարի հաղթող. Համահ... Սոնա Մնացականյանի գործով դատական գործընթացը ձ... Սպանդարյանի 5 հանքերը մնում են Ակադեմիական քա... Գայի պողոտայում հրդեհ է բռնկվել «Mercedes» մա... Ինքնասպան է եղել Շվեդիայի դպրոցում հրաձգությա... Լևոն Քոչարյանի գործով դատախազը բարձր պաշտոն է... Գործադուլը շարունակվում է․ ԶՊՄԿ-ն 5-րդ օրն է՝... ՊԵԿ-ը՝ գրավիչ գործատուների թոփ հնգյակում Գրետա Թունբերգին մեղադրել են Ստոկհոլմում բողո... «Վեկալ գումարդ, գնա, էդ 100 դրամը ուրիշ տեղ տ... Zoom հանդիպում ունեցանք ամերիկահայ կենսաբան, ... Աշտարակում «Nissan Pathfinder»-ը բախվել է կայ... Մանրամասներ՝ Աշտարակի խճուղում տեղի ունեցած ո... «Կառավարության աշխատող եք», «վարչապետն եմ»․ լ... Արմեն Ղևոնդյանը համատեղությամբ նշանակվել է Տա... Հրաձգություն` Շվեդիայի դպրոցներից մեկում. վիր... Լյուքսեմբուրգը սատարում է Հայաստանի եվրոպական... ԿԸՀ-ն հյուրընկալել է շվեդական Folke Bernadott... 2024թ. տնտեսական աճը 2023թ. աճի համեմատ էական... Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում Անասնակեր է այրվել Թանգարանները հրաշալի վայրեր են ծրագրերի իրակա... Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բացա... Պատրաստ ենք ամեն ինչ անել ՀՀ-ի և Իտալիայի տնտ... Ստոլտենբերգը նշանակվել է Նորվեգիայի ֆինանսներ... Իրազեկում․ PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում... Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպ... Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգր... Հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետին պատկան... Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է հայկական խաղ... ՊՆ-ն խստացնում է վարժական հավաքներից խուսափել... Հրազդանի կիրճ տանող հատվածում բախվել են «Merc... Մինչև 1000 դրամ կվճարեմ մեկ ուղևորության համա... Նիկոլ Փաշինյանը Արցախը չի հանձնել և Նիկոլ Փաշ... Նոր Խարբերդում ջրաչափերի գողության մեջ կասկած... Արձանագրվել է 6 պատահար․ 6 անձ վիրավորվել է ՄԻՊ-ը հրապարակել է ՔԿՀ-ներում ատելության հրահ... 1 միլիարդ դոլարի զենք Իսրայելին․ Թրամփի վարչա... «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասի գ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan