Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագների բարձրացումը Երեւանում. Ուղիղ
Երեւանում արդեն 5-րդ օրն է՝ քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը: Բայց կան նաև քաղաքացիներ, որոնք արդեն ավելացված ուղեվարձն են վճարում փոխադրման համար։
Նշենք, որ Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ սկսած ամենառուսամետից մինչև ամենաարեւմտամետը, կոչ են արել բոյկոտել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձի թանկացումը՝ դա անվանելով չարդարացված եւ հակաօրինական։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին, հանրային ճնշման տակ հերթական զիջման գնալով, որոշում է ընդունել ուղեվարձը սահմանել 150 դրամ, նաեւ կգործեն տոմսերի միասնական համակարգի փաթեթներ։