Al-Beruniy շախմատի մրցաշարի առաջատարներն են Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Al-Beruniy շախմատի միջազգային մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ 2 խաղափուլից հետո մեր շախմատիստները ունեն 2 միավոր։
Հիշեցնենք, որ մրցաշարը անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով։