Ողբերգական դեպք՝ Թալինում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դի
Փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թալին քաղաքի Շահումյան փողոցում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները ու պարեկները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 61-ամյա Ջուլիետա Հ.-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։