Երկրաշարժեր՝ Հունական Սանտորինի կղզում․ 500 ստորգետնյա ցնցում է գրանցվել
Հունական հայտնի զբոսաշրջային Սանտորինի կղզում վերջին օրերին երկրաշարժեր են գրանցվում: Հարյուրավոր մարդիկ ստիպված են լքել կղզին:
Իշխանությունների որոշմամբ՝ Սանտորինիում և շրջակա տարածքներում հատուկ միջոցառումներ են ձեռնարկվել, դպրոցները փակվել են, զանգվածային միջոցառումները՝ հետաձգվել:
Կղզում մինչև 5 մագնիտուդով ավելի քան 500 ստորգետնյա ցնցում է գրանցվել: Նշվում է, որ սեյսմիկ ակտիվությունը առաջիկա օրերին կարող է պահպանվել: