Սոնա Մնացականյանի գործով դատական գործընթացը ձգձգում են, որ վաղեմության ժամկետն անցնի․ Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․
«Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի սպանության գործով անցյալ ամբողջ տարվա ընթացքում նշանակվել է ընդամենը 5 նիստ, որոնցից միայն 3-ն են կայացել. 2 նիստ չի կայացել մեղադրյալի պաշտպանների չներկայանալու պատճառով։
Այդ 3 նիստից մեկն էլ, եթե ճիշտ եմ հիշում, Սոնային հարվածած մեքենայի արագությունը որոշած փորձագետին մեղադրյալի պաշտպանները երկրորդ անգամ են կանչել դատարան, որ իր եզրակացությունը կասկածի տակ դնեն ու մի քիչ փոփոխելով նույն 2–3 հարցը 2 ժամ անընդմեջ տվել են։
Կասկած չունեմ, որ պաշտպանների ռազմավարությունը դատական գործընթացն այնքան ձգձգելն է, որ վաղեմության ժամկետն անցնի, թեման փակեն։
Վստահ եմ, որ եթե տուժողը նիկոլական լիներ, ապա դատական նիստերն ամեն շաբաթ կնշանակեին»: