Zoom հանդիպում ունեցանք ամերիկահայ կենսաբան, պրոֆեսոր Լյուսի Աբգարյանի հետ. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Աննա Հակոբյանը «Իմ քայլը» հիմնադրամի խորհրդի անդամ Արաքս Սիմիդյանի հետ միասին Zoom հանդիպում է ունեցել ամերիկահայ կենսաբան պրոֆեսոր Լյուսի Աբգարյանի հետ, ով զբաղվում է հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդությունների ուսումնասիրությամբ և բուժման մեթոդների մշակմամբ։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Քննարկեցինք համագործակցության եզրեր և նրան Հայաստան հրավիրելու հնարավորությունը` որպես բանախոս «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում նախատեսվող «TED formatted, in-depth talks» հանդիպումների շարքում։
#կրթվելընորաձևէ #սովորենքսովորել
#կրթվենքգիտակցված»,- ասված է գրառման մեջ: