Մանրամասներ՝ Աշտարակի խճուղում տեղի ունեցած ողբերգական վթարից
Փետրվարի 4-ին՝ ժամը 08:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 2004 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։