Թուրքիայում աշխատանքից հեռացվել են 16 շրջանների ոստիկանության պետեր
Թուրքիայի 16 շրջանների այդ թվում՝ Անկարայի ոստիկանության պետերին հեռացրել են աշխատանքից: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փոխանցվում է, որ բացի 16 հոգուն աշխատանքից հեռացնելուց, նաև 350 ոստիկանության աշխատողների տեղափոխել են այլ բաժիններ կամ էլ իջեցրել են պաշտոնները: Հայտնի է, որ նրանցից շատերն աշխատել են կոռուպցիայի և փողերի լվացման պայքարի դեմ:
Այդ օպերացիան ստացել է «Մեծ կաշառք» անվանումը, որի շրջանակներում նաև ձերբակալվել էին մի շարք նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ:
Թուրքիայի վարչապետը Ռեջիփ Թայիփ Էրդողան այդ «Մեծ կաշառք» օպերացիան անվանել է սադրանք, որի նպատակն է տապալել պետությունը: