Հրազդանի կիրճ տանող հատվածում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
Երեկ՝ փետրվարի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաներում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ դեպի Հրազդանի կիրճ տանող հատված բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Օրբելի Համբարձումայանի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Ռոման Զախարյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: