Մեկնարկել են «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացմանը միտված 2025-2027 թթ. ծրագրային պլանավորման աշխատանքները
Անցյալ շաբաթ Բրյուսելից Հայաստան էին ժամանել ԵՄ գործընկերները՝ Հայաստանի համար «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացմանը միտված 2025-2027 թթ. ծրագրային պլանավորման աշխատանքները մեկնարկելու նպատակով (հղում. https://bit.ly/410Qt1q): Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ հայաստանյան գրասենյակը:
Անցկացվել են խորքային քննարկումներ ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ապահովելու առաջիկա ծրագրային պլանավորման ավելի լավ համադրումը Հայաստանի և նրա ժողովրդի կարիքների հետ։