Ինչո՞ւ է Էդմոն Մարուքյանը մեկնել ԱՄՆ․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հունվարին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա հրավիրված է եղել Նյու Յորք՝ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդած MAGA Make America Great Again շարժման համաժողովին մասնակցելու:
Կան տեղեկություններ, որ Մարուքյանին հաջողվել է բավականին լավ կապեր ստեղծել ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքական թիմում։ Մեր աղբյուրը նշեց, որ նա այդ համաժողովում նաև ելույթ է ունեցել և հատուկ շեշտել է, որ ներկայացնում է մի երկիր, որն առաջինն է Քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն: Ասում են՝ Մարուքյանը նաև նշել է, թե կիսում է նախագահ Թրամփի մոտեցումը, որի համաձայն, ԱՄՆ-ը ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգական»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։