Քաղաքացուն սարքել են տուգանքի մատերիալ. մսավաճառ
Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ից ՀՀ-ում արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Այսինքն` նոր կարգավորումներով՝ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, այն առգրավվելու և ոչնչացվելու է։ Ամբողջ ֆինանսական ծախսը կատարելու է տնտեսվարողը։ Շիրակի մարզում 5 սպանդանոց է գործում՝ 3-ը մասնավոր, այսինքն` սպանդանոցների քանակը մարզում բավարար չէ։
Գյումրիի կենտրոնական շուկայում աշխատող մսավաճառներին շարունակում են տուգանել ու ապրանքն առգրավել ոչ սպանդանոցային ծագման միս վաճառելու համար։ Մսավաճառները պահանջում են՝ կամ չեղարկել սպանդանոցային մսի վաճառքի պարտադրանքը, կամ էլ մարզն ապահովել սպանդանոցներով, որպեսզի ժամանակին կարողանան մորթ իրականացնել։ Մսավաճառները դժգոհում են, որ քաղաքացին կամաց-կամաց վերածվել է տուգանքի մատերիալի։
Մանրամասները` Oragir.news-ի տեսանյութում։