Որսացել են Մեծ Բրիտանիայի պատմության ամենամեծ լոքոն
Բրիտանական Էսսեքս կոմսության Մալդոն քաղաքում որսացել են Մեծ Բրիտանիայի պատմության ամենամեծ լոքոն: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է BBC News-ը։
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 34-ամյա Շոն Ինգը կնոջ հետ ձկնորսություն էր անում։ Տղամարդուց մոտ մեկուկես ժամ է պահանջվել ձկանը ափ հանելու համար։ Նրա խոսքով՝ «հրեշավոր» լոքոն չի հանձնվել և մեկ ժամ տևած պայքարից հետո էլ շարունակել է նույն ուժով ձգվել դեպի ջուրը։
Ափին Ինգը կշռել և չափել է որսը: Լոքոյի երկարությունը ավելի քան 2,4 մետր էր, իսկ քաշը՝ 68 կգ։
Թեև ձկանը որսացել էին 2024 թվականի սեպտեմբերին, դրա ռեկորդը գրանցվել է միայն հունվարի վերջին: