Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ. «Չենք վճարելու» նախաձեռնություն
«Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ համաուսանողական բոյկոտ հայտարարելով թանկացումներին.
«Սիրելի ուսանողներ,
Տրանսպորտի թանկացման դեմ պայքարը նոր թափ է հավաքում։ Հանրային տրանսպորտից օգտվող բազմահազար քաղաքացիներ բոյկոտում և չեն վճարում բոլորիս պարտադրված ու անհիմն սակագները։
Վաղը հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ։ 09:30-ից բոլորս հավաքվում ենք Երիտասարդական մետրոյի մոտակայքում և միահամուռ կերպով բոյկոտում այս անհիմն սակագները։
Ընդամենը 100 դրամ և էական գնիջեցումներ տոմսային փաթեթներում։
Չենք վճարելու, և վերջ»։