Փաստաբանները պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել․ հայտարարություն
Այսօր` 2025 թվականի փետրվարի 3-ին Փաստաբանների պալատում տեղի է ունեցել ակումբի նիստ: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատիտից։
Փաստաբանները հերթական անգամ քննարկել են 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրները:
Ակումբի նիստին ներկայացվել են վերջին շրջանում իրականացված գործողությունները, մասնավորապես՝
- փաստաբանական ծառայությունները, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ավելացված արժեքի հարկից ազատելու վերաբերյալ շուրջ 1200 փաստաբանի կողմից ստորագրված հանրագրի ներկայացումը կառավարություն,
- թվով 31 պատգամավորների կողմից գործող հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող դրույթների սահմանադրականության վիճարկումը Սահմանադրական դատարանում։
Հիշեցնում ենք, որ Օրենքի կիրառությունը՝
-Էական բացասական ազդեցություն է ունենում անձանց խախտված իրավունքների պաշտպանության վրա.
-բացառում է անվճար (pro bono) իրավաբանական օգնության տրամադրման (pro bono) հնարավորությունը փաստաբանական կազմակերպությունների կողմից.
-շեշտակի ավելացնում է փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը՝ սահմանափակելով իրավաբանական օգնության հասանելիությունը, մատչելիությունը և դատական պաշտպանության իրացման հնարավորությունը.
-չնախատեսված էական ֆինանսական բեռ է առաջացնում անհատ փաստաբանների և փաստաբանական կազմակերպությունների համար, որոնք պետք է շարունակեն իրավաբանական օգնություն տրամադրել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակներում.
-հանգեցնում է խտրական պայմանների ֆիզիկական անձ քաղաքացիների համար, քանի որ, ի տարբերություն ԱԱՀ վճարող առևտրային կազմակերպությունների, քաղաքացիներին մատուցվող փաստաբանական ծառայությունների արժեքը քսան 20 տոկոսով բարձր է.
-լրացուցիչ ծանրաբեռնում է փաստաբանների աշխատանքը, ինչպես նաև լրացուցիչ ծախսերի առիթ է դառնում՝ հաշվապահական ծառայություններից օգտվելու պարտադիր անհրաժեշտություն ստեղծելով.
-սահմանափակում է փաստաբանական ինստիտուտի զարգացման հնարավորությունը՝ ակնհայտ անհամաչափորեն դժվարեցնելով դժվարացնելով նորաստեղծ փաստաբանական գրասենյակների կազմավորումը՝ պայմանավորված ծանր հարկային բեռով,
-խտրական պայմաններ է ստեղծում փաստաբանական գործունեություն իրականացնողների համար, ի տարբերություն տնտեսության այլ բնագավառների, որտեղ կիրառվում են հարկային արտոնյալ պայմաններ.
Ակումբի նիստի մասնակիցները հերթական անգամ արտահայտել են իրենց դժգոհությունը իրավասու պետական մարմինների կողմից մարդու իրավունքների պաշտպանության համակարգը խաթարող և խտրական հարկային քաղաքականությունը փաստաբանական համայնքի նկատմամբ.
Փաստաբանների ակումբի նիստի քննարկման արդյունքներով որոշվել է՝
–2025 թվականի փետրվարի 10-ին (երկուշաբթի) բողոքի ակցիա իրականացնել՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից:
Նշված օրը ՝
Հ.Գ.1 Նույն օրը ՀՀ փաստաբանների պալատում կանցկացվի մամուլի ասուլիս, ինչպես նաև փաստաբանների ակումբի քննարկում հաջորդ գործողությունների մասին:
Հ.Գ.2 Տեղեկացնում ենք, որ՝
1. Ակումբն անկախ փաստաբանների հարթակ է, որը նախատեսված է փաստաբանների նախաձեռնությունների և մասնավոր հարցերի քննարկման և իրագործման համար:
2. Բողոքների ակցիաներին մասնակցությունը փաստաբանների համար կրում է կամավոր բնույթ: