Հոգ տարեք նրա մասին. Ռոնալդուն դիմել է Ռեալի երկրպագուներին
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», խոսել է մադրիդյան թիմի հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ իր վերաբերմունքի մասին, ինչպես նաև դիմել է ակումբի երկրպագուներին՝ խնդրելով հոգ տանել ֆրանսիացու մասին։
«Մբապե՞ն. Հոգ տարեք նրա մասին: Դիմում եմ «Ռեալի» երկրպագուներին: Հոգ տարեք այս երիտասարդի մասին: Կիլիան Մբապեն շատ լավ խաղացող է, «Ռեալը» պետք է օգնի ու պաշտպանի նրան։ Չեմ կասկածում, որ Մբապեն մեծ երջանկություն կբերի «Ռեալի» երկրպագուներին։ Ես շատ եմ սիրում Մբապեին, և ոչ միայն այն պատմության պատճառով, որ երիտասարդ տարիներին նա շատ էր սիրում Կրիշտիանու Ռոնալդուին, ով իր կուռքն էր։
Ես իսկապես նրան հիանալի խաղացող եմ համարում», — Armsport-ի փոխանցմամբ՝ Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Madrid Unversal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):