Երգիչ Հայկ Դուրգարյանը ձերբակալված է. ինչ որոշում կկայացնի Քննչական կոմիտեն
Ինչ է սպասվում հայտնի երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանին: Նրան ձերբակալել են ու նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կա՛մ քննչական կոմիտեն նրան կտանի կալանքի, կա՛մ նա ազատ կարձակվի:
Ավելին, ըստ ArmLur.am-ին հասած տեղեկություների, երգչի մեքենայի շուրջ իրավապահները եւս նոր սկանդալային բացահայտում են արել, որ նրա մեքենան հարկադիր կատարման ծառայության կողմից հետախուզման մեջ է գտնվում:
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել։
Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ երգիչը խոստովանել է, որ իրեն է պատկանում, այն ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկի միջոցով ու իր օգտագործման նպատակով է այն պահել մեքենայում։
Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ հունվարի 31-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները «Վահագնի» թաղամասի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ավտոմեքենայի վարորդը սրահի թևատակի արկղի միջից ներկայացրել է «Արկոլադ, մուգ շոկոլադ» գրառմամբ մետաղական տուփ, ինչից հետո պարեկներին հայտնել է, որ այն պատկանում է իրեն, որի մեջ պարեկները հայտնաբերել են «կրիստալ» տեսակի թմրանյութ։
Մանրամասները՝ տեսանյութում։