Ակնկալում ենք շարունակել Հայաստանի և Բելգիայի միջև հիանալի համագործակցությունը. Միրզոյան
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր արտգործնախարարին:
«Շնորհավորում եմ Մաքսիմ Պրեվոյին՝ Բելգիայի արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ: Ակնկալում ենք շարունակել Հայաստանի և Բելգիայի միջև հիանալի համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում, ներառյալ՝ ԵՄ-ը:
Հաջողություններ, պարոն արտգործնախարար»,- գրել է Միրզոյանը X-ի իր էջում: